BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Այսօր բանաստեղծ Ավագ Եփրեմյանի ծննդյան օրն է

Այսօր բանաստեղծ Ավագ Եփրեմյանի ծննդյան օրն է
25.02.2014 | 12:43

Բանաստեղծ Արա Ալոյանի «Զրույց՝ Ավագի հետ՝ ֆեյսբուքյան պատուհաններից» բանաստեղծությունը, այլ կերպ ասած` էքսպրոմտ-հանրագիրը նվիրված է Ավագ Եփրեմյանին: Խնդրեցի կարծիք ասել ավագ գրչընկերոջ մասին: Դարձյալ էքսպրոմտ էր: Ներկայացնում ենք առանց խմբագրման:

Վերջերս, երբ համատարած գուժում են գրականության արժեքախաթարման, ընթերցողական քանակական ու որակական անկումների մասին (խնդիր կա, բայց ոչ՝ հոռետեսության անշրջելի դիտակետից), ես պիտի փաստեմ, որ մեր օրերում շարունակաբար ու բարեբախտաբար արարվում է գրականություն, լավ գրականություն, լավ ԽՈՍՔ կա, լավ Ասացող-Գրող կա (չշփոթեք լավ բանի մասին խոսող-գրողների հետ, որովհետև Ճշմարիտ գրականության համար լավատեսությունը կամ հուսադրումը սոսկական չափանիշ չեն, ըստ իս), որը կարդում ենք ու որին ապավինում ենք, որով մեծանում ենք, որով կշռում ենք Լավն ու Վատը՝ Առաջինով առաջնորդվելու և վերջինս նվազեցնելու հավատք-ինքնախոստովանանքով… Ահա այդ առումով Ավագ Եփրեմյանը պատկերանում է ինձ իբրև Ճշմարիտ գրականություն երկնող Անհատ, որի հետ նաև ընկերական առնչությունները պրկում են իմ պոետական, մարդկային ու քաղաքացիական իմունիտետը, բաղադրում իմ գրողական աշխարհայացքը՝ մերձգրական ափերով, չուերով, մարդկանցով: Շնորհավորում եմ Գրողին, Մարդուն, Հային՝ մաղթելով անկորուստ կյանք, երջանիկ թարթերի գրալի վերաձևումներ…

Զրույց Ավագի հետ՝ ֆեյսբուքյան պատուհաններից
(էքսպրոմտ-հանրագիր)
…Եվ անջեռուցում, հիվանդապալատ այս մեծ Քաղաքի
Պատուհաններից ես լսում եմ քո խոսքը երփներանգ,
Եվ լռությունը քո արևագյուտ ու Շողն Ավագի՝
Ներսամուտքերից փռվում է մահճիս վրա, Եփրեմյան:

Եվ խնդում ես դու, երբ մեր ցավերից բռնում է հազդ,
Եվ լացում ես դու՝ ժպտալով, քանզի չես լացացնում դու,
Եվ փարիզներում ու այստեղ ձեռքիդ պարպվում է թասը,
Եվ քո արբունքը խորն է ավելի, զի խորությունը չի ունենում դուռ…

Դու արարում ես Ցավերի մասին, բայց ոչ ցավագին,
Դու ավետում ես Ավետյաց ափի տեսիլը արթուն,
Ես լսում եմ քեզ՝ իբրև վերանուն ու Մեր Ավագի,
Ես հասկանում եմ Քեզ, թե Մուսայի մտքերն են կարդում…

Դիտվել է՝ 1576

Մեկնաբանություններ